211652_close_icon
views-count64700 դիտում article-date 10:21 28-07-2023

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Բագրատաշենի ճանապարհին Mercedes-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել է Տավուշի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում  Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը և Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետ Արկադի Աբովյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի  2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝  գումարտակի  հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Մհեր Ծատուրյանը  և Ժորա Հախվերդյանը տարածքը սահմանազատել  են և հետաքրքրասեր վարորդներին են դեպքի վայրից հեռացնում, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է: 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակացության չգալով՝ մահացել է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանն է: 

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր