211652_close_icon
views-count82394 դիտում article-date 09:50 27-09-2022

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է դաշտում, 07-ը՝ վերածվել մետաղի ջարդոնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վիրավորներից 3-ին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։

Դեպքի վայում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոտրվել է անվահեծանը, իսկ 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գեղամ Սմբատյանն ու Մարտին Ավետիսյանը, «Արմավիր» բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի պետի օպերատիվ  գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը հիվանդանոցից Արմավիրի բաժնի պետին տեղեկացրել է,  որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Այս պահին բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը մեկ այլ օպերատիվ խմբով պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակաի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլախվորությմաբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր