211652_close_icon
views-count110898 դիտում article-date 13:07 30-10-2023

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են 06-ն ու Վանաձորում հայտնի «Մուշ-կոլա» ընկերության բեռնատար գազելը. կա 1 զոհ. ժամանել է Տավուշի մարզի ոստիկանապետը. օպերատիվ են գործել Տավուշի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դիլիջան-Աղավնավանք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 48-ամյա Սամվել Ա.-ի վարած ԳԱԶԵԼ մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանութայն Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Շահինյանն ու կրտսեր պարեկ Մհեր Եգանյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գազելի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների` հնարավոր է՝ վթարի պատճառը եղել է 06-ի վարորդի կողմից ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացումը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր