211652_close_icon

Խոշոր հրդեհ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ կան վիրավորներ․ ժամանել են մեծ թվով հրշեջներ և ոստիկանության Նուբարաշենի բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2665 դիտում article-date 19:22 25-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ են ստացել, տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր