211652_close_icon
views-count247607 դիտում article-date 16:35 21-07-2023

Mercedes-ի վարորդը, ով սկզբում ներկայանում էր, որ Քննչականի պետի տեղակալ է, չկարողացավ Սևանի պարեկներին «կուտ տալ»․ ինչպես ժողովուրդն է ասում՝ պարեկի գործողության արդյունքում «սվեչեքը թրջեց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպումներում բազմիցս հանձնարարականներ են տվել, որ պարեկները երբևէ իրենց կաշկանդված չզգան ցանկացած օրնախախտի նկատմամբ։ 

Եթե նախկին կամ ներկա պաշտոնյան, պատգամավորը, օլիգարխը, իրավապահ համակարգի աշխատակիցը կատարել են օրինախախտում, ապա պարեկները առանց ծանր ու թեթև անելու, օրինախախտին պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ տրանսպորտային միջոցը տեղափոխեն պահպանվող հատուկ տարածք։ 

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը վերջերս ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակ աշխատանքային այցի ժամանակ գումարտակի սպայական ու շարքային կազմին փոխանցել է Վ․ Ղազարյանի և Ա․ Հովհաննիսյանի խոսքը։ 

Միայն վերջին ամիսներին Գեղարքունիքի մարզի պարեկները հայտնաբերել են նախկինում ու ներկայում լուրջ պաշտոններ ունեցող օրինախախտ վարորդների, որոնց վրա կազմվել են վարչական ակտեր։ Մեծ թվով նախկին ու ներկա պաշտոնյաների տրանսպորտային միջոցներն էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ 

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին նկատել են Mercedes  մակնիշի 07 ZS 070 համարանիշի ավտոմեքնենան, որի ապակիները եղել են մգեցված։

Գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանը, ավագ պարեկ Մուրադ Երվանդյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Դանիելյանը «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ կանգնեցնում են Mercedes-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդը ներկայանում է, որ ինքն աշխատում է Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում որպես պետի տեղակալ, մտածելով, որ պարեկներն աչք կփակեն իր կատարած օրինախախտման վրա և մգեցված ապակիների պատճառով իր վրա ակտ չեն գրի։

Սակայն Սևանի պարեկները, որ անգամ Սևանա լճում են առանց ուռկան ձուկ բռնում, կատարում են իրենց օրինական աշխատանքը։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ներկայանում որպես Էրեբունու քննչական պետի տեղակալ, Mercedes-ի վարորդի մոտ, ինչպես ժողովուրդ է ասում՝ «սվեչեքը թրջեց», սկսեց արդարարանալ, թե՝ «ես ասել եմ՝ նախկին քննչական պետի տեղակալ»։ Իսկ հարցին, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի, նրա բոլոր տեղակալների ու ողջ ապարատի պաշտոնյաների ավտոմեքենաների վրա թաղանթապատ ապակիներ չկան, ինչո՞ւ է Ձերը այս վիճակում՝ ոչինչ չէր կարողանում պատասխանել։ Միայն անընդհատ կրկնում էր, թե՝ «ես ասել եմ նախկին աշխատող»։

Կատարված օրինախախտման փաստով՝ պարեկները վարչական արձանագրություն կազմեցին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Արտակ Հախինյանն է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր