Ավտովթար՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում բախվել են «Zhongtong» ավտոբուսը, «Jeep Compass»-ը և «Toyota Corolla»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Րաֆֆու փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ Կարեն Հ.-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, Դիանա Չ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և Պողոս Ի.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են գումարտակի պարեկներ Սաշա Տիգրանյանը և Էմին Ասատրյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։