6546 դիտում
21:58 27-12-2021
«Ոչ կուտ տվող եմ, ոչ էլ կուտ ուտող»․ Արցախի ԱԺ նախագահի արձագանքը պատգամավորների ակնարկին, թե Փաշինյանի բոլոր ասածները հանդուրժել են. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Ինչպես հայտնել էինք, Արցախի ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ընդունած հայտարարությամբ դատապարտեց եւ վտանգավոր որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ մի շարք հայտարարությունները։ Նիստի ընթացքում որոշ պատգամավորներ հայտարարությամբ են հանդես եկել։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է․ «Ապազգային տարրերի դեմ պայքարել է պետք, այլ տարբերակ չկա։ Արցախի ճակատագրի որոշողը համայն հայությունն է, Արցախը, ՀՀ-ն ու սփյուռքը»։
Տիկին Հակոբյանն ասել է․ «Արցախն իր կայացած պետական ինստիտուտներով հանդերձ՝ ինքնորոշվել է երեսուն տարի առաջ։ Դրա համար մենք ամենաթանկ գինն ենք վճարել եւ ամրագրել ենք մեր զավակների, հայրերի ու եղբայրների արյամբ, զրկանքներով, տառապանքով։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայը չի խուսափելու այդ որոշումը պաշտպանելու առաքելությունից»։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանն էլ իր հերթին ասել է․ «Սին են կարծիքները, որ եթե մենք լռենք, կամ սպասենք, գուցե ինչ-որ հարաբերություններ հնարավոր է հետագայում կարգավորվեն։ Եթե ամեն անգամ բավարարվենք սոցիալական-հումանիտար խնդիրների լուծմամբ եւ ոչ մի քաղաքական հարց չբարձրաձայնենք, եթե պատերազմից հետո «Արցախի հանրապետություն» տերմինը դուրս է եկել ՀՀ-ի քաղաքական իշխանության բառապաշարից, եւ եթե այսքանը մեր համար բավարար չէ, ուրեմն մենք կամ կույր ենք, կամ մեզ կույրի տեղ ենք դրել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
18672 դիտում
22:49 13-08-2019
Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ Փաշինյանի եւ Մարությանի ակնարկին. Aravot.am
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»