211652_close_icon

Մինչ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե ունենալու ենք մաքուր Երևան, որոշ թաղապետեր ձեռնոց են նետում նրան կամ առաջնորդվում են «աղբս աղբիդ վնաս չէ» սկզբունքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count15698 դիտում article-date 22:31 16-07-2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը վերջին ժամանակներս արդարացիորեն «անարգանքի սյունին է գամում» մայրաքաղաքի որոշ վարչական շրջանների ղեկավարների՝ աշխատանքներում թերանալու համար։

Որոշ թաղապետերի ականջներին կարծես հասու չեն Տ. Ավինյանի ոչ միայն հորդոր-խնդրանքները, այլ նաև հանձնարարականները, քանի որ եղել են դեպքեր, որ Տ. Ավինյանը պարզապես խնդրել է վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի գործեն ի շահ երևանցու: 

Տ. Ավինյանը նաև վերջերս խիստ հանձարարականներ է տվել, որպեսզի վարչական շրջանների ղեկավարները հետևեն նաև աղբահանությանը, մինչդեռ 2 օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 36/6 բազմաբնակարանային շենքի բակում, որի հարևանությամբ է գտնվում նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնը, աղբի ամանները մինչև վերջ լցված են, իսկ աղբի մի զգալի հատված էլ թափված է գետնին, ինչի պատճառով էլ ամառվա այս տապին տիրում է գարշահոտություն: 

Այսօր Հանրապետությունում նշվում է Վարդավառը ու այդ տոնը նշվել է նաև Մամիկոնյանց փողոցում, որին մասնակցել են նաև մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց մի մասը բնակվում են աղբով լի աղբարկղերին հարակից շենքերում, ականտես են եղել կեղտին ու շնչել գարշահոտություն: 

Երևի առաջիկայում՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, Տիգրան Ավինյանը խնդրին կմոտենա բավականին լուրջ ու բռնուցքը կխփի սեղանին, որպեսզի թաղապետերն ու Երևանի քաղաքապետարանի սանմաքրման պատասխանատուները մատների արանքով չնայեն աղբահանությանը:

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում աղբահանության հիմնական պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է:

Նույն վիճակն է նաև Արամ Խաչատրյան փողոցում՝ այդ թվում Իսակովի անվան թիվ 132 դպրոցի հարևանությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր