211652_close_icon

Մինչ վարչապետը հորդորում է, որպեսզի մաքուր պահեն շրջակա միջավայրը, որոշ մարդիկ առաջնորդվում են խոզի հոգեբանությամբ․ վկան՝ Լոռու մարզի դենդրոպարկ տանող ճանապարհի խոզանոցն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17601 դիտում article-date 12:57 09-08-2019
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է, որպեսի ազգաբնակչությունը մաքուր պահի շրջակա միջավայրը, Լոռու մարզում դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի դենդրոպարկ տանող ճանապարհը ամբողջովին հիշեցնում է խոզանոց։ Ինչպես տեղից հայտնում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ճանապարհը, որը գտնվում է Գյուլագարակ գյուղի հարակից տարածքում, քաղաքացիների կողմից ամբողջովին պատված է աղբով։ Մեր ժողովուրդը սիրում է ասել․ «խոզը որ՝ խոզ է, տակը մաքրում, նոր է նստում»։ Սակայն մեր որոշ քաղաքացիներ խոզին էլ տվել անցել են։ Բավական չէ իրենց հանգիստն են անցկացրել նշված հատվածում, իրենց ստամոքսներն են լցրել խորոված ու քյաբաբով, վերջում էլ իրենց մնացորդներն ու «բանգա-բութուլները» թողել են այդ գեղատեսիլ վայրում ու ասես՝ «հօդս ցնդել»։ Կերուխումից հետո քեֆչիները պլաստմասե սպասքն ու քեֆի մյուս հետևանքները պարզապես թափում են ու հեռանում։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր