35563 դիտում
16:22 04-12-2017
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը կուրծք ծեծելով հորդորում է, որպեսզի պաշտոնյաներն աշխատանքները կիսատ չթողնեն, Ջրային պետական կոմիտեն առաջնորդվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ Ջրային պետակա կոմիտեի մեղքով Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում խրամատ հիշեցնող փոսը պատուհաս է դարձել բնակիչների համար:
Ամիսներ առաջ Ջրային պետական կոմիտեն շահած մրցությի արդյունքում նախ ջրագծերի վերանորոգման աշխատանքներ է կատարել, ինչի համար բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում, սակայն, չգիտես ում կարճ խելքով որոշվեց աշխատանքները դադարեցնել և մարդաբոյ այս փոսը դարձավ պատճառ մի քանի վթարների:
«4-5 անգամ ավտոմեքենա է ընկել փոսը, էլ չենք ասում՝ մութ ժամերին մարդիկ հրաշքով են փրկվում փոսի մեջ հայտնվելուց: Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ստացվել է՝ Էշ մի սատկի, գարուն կգա: Վարչապետ Կարեն Կարապետյանը ամեն անգամ կառավարության նիստերի ժամանակ հորդորում է պաշտոնյաներին, որպեսզի սկսված գործը ավարտին հասցնեն, մինչդեռ Ջրային պետական կոմիտեն բախտի քմահաճույքին է հանձնել իր իսկ սկսած գործը»:
Բնակիչները խնդրանքով դիմում են վարչապետ Կ.Կարապետյանին հուսով, որ նրա անմիջական կարգարդությամբ հնարավոր կլինի կիսատ թողած գործը ավարտին հասցնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+