211652_close_icon

Կիևում հայտարարել են ազգային դիմադրության վարժանքների մեկնարկի մասին

views-count1006 դիտում article-date 11:04 08-07-2023
Կիևի քաղաքապետարանը հայտարարել է ազգային դիմադրության մեկօրյա վարժանքների մեկնարկի մասին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կիևի քաղաքապետարանի կայքէջը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացիական բնակչությանը կսովորեցնեն ականապայթյունային անվտանգության հիմունքները:

Բացի այդ, նախատեսված է հրաձգային պատրաստություն և գործողությունների մշակում ճառագայթային և քիմիական աղտոտման պայմաններում։ Դասընթացները վարելու են համայնքային անվտանգության վարչության աշխատակիցները և կամավորները, ովքեր ունեն բավարար պատրաստվածություն:

Նմանատիպ նյութեր