Կատալոնիան հայտարարեց «ժողովրդավարական դիմադրության» մեկնարկի մասին
Կատալոնիայի առաջնորդ Կարլոսո Պուչդեմոնը, որին Մադրիդի իշխանությունները պաշտոնից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/28/1080930/]զրկել են[/url], հայտարարեց «ժողովրդավարական դիմադրության» մեկնարկի մասին: Նա հրաժարվել է փոխանցել իշխանությունը՝ ընդգծելով, որ «ժողովրդավարական հասարակությունում միայն խորհրդարաններն են նշանակում կամ հեռացնում նախագահներին»:
Մադրիդը նախօրեին որոշում էր կայացրել ցրել ինքնավարության խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ նշանակել: Կատալոնական ամբողջ կառավարությունը՝ Կարլոս Պուչդեմոնի գլխավորությամբ, պաշտոնանկ է արվել:
Պուչդեմոնը հայտարարել է, որ Մադրիդի որոշումները ուժ չունեն. «Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի ազատ պետություն կառուցենք, որպեսզի ստեղծենք հասարակություն, որտեղ անարդարությունը քիչ կլինի, և ավելի շաը հավասարություն, եղբայրություն աշխարհի բոլոր ժողովուրդների հետ, սկսած՝ Իսպանիայի ժողովրդի, որի հետ ցանկանում ենք ունենալ փոխադարձ հարգանք ու ճանաչում»:
Մադրիդի իշխանությունները Պուչդեմոնին կարող են մեղադրել իշխանազանցության և լիազորությունները չարաշահելու մեջ՝ ազատազրկելով մեկից մինչև երեք տարի: Ավելի լուրջ՝ մինչև 30 տարվա ազատզրկում է նախատեսված, եթե դատարանը նրան խռովության մեջ մեղավոր ճանաչի:
Եվրամիությունը հերթական անգամ հայտարարել է, որ չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը, քանի որ ինքնավարությունը խախտել է Իսպանիայի սահմանադրությունը: