Իրաքը հայտարարել է Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման օպերացիայի մեկնարկի մասին
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
Վարչապետ Ալ-Աբադին հայտարարել է, որ իրենց խնդիրն առաջին հերթին «Իսլամական պետության» խմբավորման զինյալների ձեռքից խաղաղ բնակչությանն ու երեխաներին ազատելն է:
Նշենք, որ այս պահին ավելի քան 600 հազար խաղաղ բնակիչ դեռևս գտնվում է ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ: