211652_close_icon
views-count129180 դիտում article-date 11:39 07-07-2023

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով որոնվող տղամարդը վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հուլիսի 1-ին Սյունիքի մարզի բնակչի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը վերջինս Ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել է, որ հունիսի 30-ին, ժամը 22։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցում նստել է Սյունիքի մարզի բնակիչ 45-այա Արմեն Ա․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդն իրեն տարել է այլ ճանապարհով՝ Սիսիան-Գորիս-Իշխանասարի խաչմերուկ, որտեղ վարորդն իրեն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ։

Արդեն տեղում նա ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է հարաբերություն ունենալուց, ինչից հետո Արմեն Ա․-ն բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակի շրջանին, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ հետո վերցրել է իր բջջային հեռախոսը և ավտոմեքենայից  շպրտել, ապա ստիպողաբար ցանկացել է հանել անդրավարտիքն ու սեռական հարաբերություն ունենալ։ Ինքը դիմադրել է, ապա հարմար պահ ընտրելով՝ իջել է ավտոմեքենայից և դիմել փախուստի։ Այդ ընթացքում Արմեն Ա․-ն քաշքշել է իր մազերից, պատռել հագուստը, իսկ հետո ավտոմեքենայով հեռացել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի սկզբնամասում վթարված ավտոմեքենա կա։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ վթարի վայրից Սիսիանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմեն Ա․-ն, ում Սիսիանի ոստիկանները որոնում էին սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով։

Նշված վթարի փաստով նույնպես՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր