211652_close_icon
views-count958 դիտում article-date 12:44 04-07-2023

Բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Ալիևը՝ Բայդենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հուլիսի 4-ի՝ ԱՄՆ անկախության օրվա առիթով։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի նախագահն ի թիվս այլոց ընդգծել է «արդյունավետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում» և աջակցությունը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։

«ԱՄՆ-ն բոլոր փուլերում վճռականորեն և հետևողականորեն աջակցել է Ադրբեջանի էներգետիկական ռազմավարությանը։ Մենք հատկապես գնահատում ենք մեր երկրների սերտ համագործակցությունն էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ԱՄՆ համակողմանի աջակցությունը մեր կողմից իրականացվող մասշտաբային տրանսազգային նախագծերին։

Ներկայում ձեւավորվել են նպաստավոր պայմաններ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացում՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»,- նշվել է շնորհավորանքում։

Նմանատիպ նյութեր