Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը
Շաբաթ օրը Ֆրանսիայում գների աճի դեմ անցկացված լայնածավալ ցույցերի ընթացքում ֆրանսիական իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 560 մարդու։ Այս մասին հայտնում է «Ici» ռադիոկայանը՝ հղում կատարելով երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներին։
Արդեն երրորդ շաբաթն անընդմեջ Ֆրանսիայում տեղի են ունեցել կյանքի թանկացման դեմ ուղղված համազգային բողոքի ակցիաներ։ Դրանց մասնակցել են արհմիություններ, «Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցներ, ինչպես նաև բուհերի և ավագ դպրոցների աշակերտներ ու ուսանողներ, որոնք դժգոհ են կրթության ոլորտում տիրող իրավիճակից։
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հաղորդել էր 511 մարդու ձերբակալման մասին։
«Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների երրորդ ալիքի ընթացքում 565 մարդ է ձերբակալվել»,- ասվում է զեկույցում։