211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:54 25-06-2023

Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու Պրիգոժինը նախկին խորհրդային հանրապետությունում։ Նա նաև չգիտի, թե որտեղ է այժմ Վագների հիմնադիրը։

Ինչպես ընդգծել են Կրեմլում, երաշխիքը, որ Պրիգոժինը կկարողանա մեկնել Բելառուս, դա Ռուսաստանի նախագահի խոսքն է։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել Վագների առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Հստակեցվում է, որ «սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ՝ խմբավորման մարտիկների անվտանգության երաշխիքներով»։

Դրանից հետո Վագների ՊՄԿ ղեկավարն ասել է, որ իր շարասյուները վերադառնում են դաշտային ճամբարներ։

Նմանատիպ նյութեր