211652_close_icon
views-count27290 դիտում article-date 11:39 11-08-2015

Վրաստանի քաղաքացու կողմից Երևանում ամուսինների սպանության գործով հարուցված քրեական գործը քննիչի որոշմամբ կկարճվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցված քրեական գործը, որը վերաբերում էր` Երևանում հուլիսի 29-ին ամուսինների սպանությանը` կկարճվի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը սպանությունը կատարող, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Տիգրան Մանուկյանի մահն է: Վերջինս ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին սպանելուց հետո թաքնվել էր Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի 2-րդ մուտքի նկուղային հարկում և տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները արդեն հայտնաբերել են իրեն, ամուսինների վրա կրակած նույն «Մակարով» տեսակի ատրճանակից փորձել էր ինքնասպան լինել`կրակելով քունքին: Նրան ոստիկաններն ու շտապօգնության բրիգադը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ երեկ` օգոստոսի 10-ին, վերակենդանացման բաժանմունքում մահացավ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60667/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 29-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել էր 1 կնոջ և 1 տղամարդու: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը, սակայն բժիշկները անզոր են եղել բուժօգնություն ցուցաբերել, քանի որ ամուսինները տեղում մահացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր են ժամանել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության աշխատակիցները՝ դատախազի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածները 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են եղել: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին և բնակվում էին Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքում, սակայն իրենց բնակարանը վարձով էին տվել և ժամանակավոր բնակվում էին ավտոտնակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի հանձնարարականով, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր