778 դիտում
13:58 20-06-2023
Հոկտեմբերի 19-ի առաջարկով խաղաղապահներ պետք է տեղակայվեին նաև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի կապը. Փաշինյան
2020 թվականի հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու պայմաններից է եղել նաև այն, որ Մեղրիում պետք է տեղակայվեն խաղաղապահներ՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, որ Հայաստանի տարածքում իր վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:
2020 թվականին հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահը վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Փաշինյանը համաձայնել է դրան, սակայն ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահի հետ զրուցելուց հետո հոկտեմբերի 20-ի առավոտյան փոխանցել է Ադրբեջանի պայմանները: Փաշինյանը ներկայացրեց Ադրբեջանի պայմանները, այդ թվում՝ Շուշիի առնչությամբ:
Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում հնչել է մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման: «Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլ նաև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնեցի նաև դրան, չհամաձայնեցի, որ Հայաստանի տարածքում Հայաստանի վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,-ասաց վարչապետը:
Նա շեշտեց՝ իր դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է հետևյալը՝ ճանապարհները պետք է բացվեն, Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո:
«Այսպիսով հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջանները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի՝ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին: Շուշին իմ վերը նկարագրած սցենարով (խմբ.- Ադրբեջանն ակնկալել է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության շուրջ 90 տոկոսը, վերադառնան Շուշի) հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ, որ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա էլ, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնվել: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայնվեր, թող բարձր հայտարարի այդ մասին»,-ասաց Փաշինյանը:
44-օրյա պատերազմի ավարտից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմը դադարեցնելու առաջարկ է եղել հոկտեմբերի 19-ին, որով Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը։

Նմանատիպ նյութեր
9685 դիտում
13:36 04-08-2022
Հայաստանը պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը. եկեք, հատեք ՀՀ սահմանը. Փաշինյան
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին