211652_close_icon

10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

views-count709 դիտում article-date 10:58 04-12-2025
2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարազգի երկու քաղաքացի պատրաստվում են հոկտեմբերի 28-ին մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում վերջիններս կալանավորվել են:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նմանատիպ նյութեր