211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արաբկիրում հայտնի Նիկոլ Դուման 1 շենքում․ թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը մեկը մյուսի վրա են գցում խնդրի լուծումը, իսկ կեղտաջրերն էլ թուլացնում են բարձրահարկ շենքի հիմքերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count994 դիտում article-date 21:34 02-12-2025
Մեկ տարի է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նիկոլ Դուման 1 շենքի բնակիչները չգիտեն թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի շենքը փրկեն վթարային դառնալուց։

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մեկ տարի է շենքի երրորդ մուտքի նկուղում կոյուղատարերի կիսատ-պռատ սարքելու հետևանքով շենքի որոշ հատվածներում տիրում է գարշահոտ վիճակ, իսկ կեղտաջրերն ու անձրևները լցվում են նկուղով մեկ, ինչի պատճառով էլ շենքը դառնում է վթարային։

Դիմում ենք Արաբկիրի թաղապետարան, ասում են դա մեր գործը չէ, «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիա ջուր»  ենք դիմում, ասում են՝ թաղապետարանը պետք է անի, կամ էլ մի երկու միլիոն գումար պետք է տաք, որ տեսնենք ինչ է հնարավոր անել։ Արաբկիրի թաղապետարանը գործը երբ սկսեց անել ուրախացանք, ասեցինք վերջապես կպրծնենք էդ անհարմարություններից, բայց փաստորեն թաղապետարանն էլ գործը կիսատ թողեց, ձեռքերը լվաց, քաշվեց այն կողմ ու հիմա ասում է, թե «Վեոլիա ջուր» -ը պետք է անի։ Հետաքրքիր է եթե կանոնավոր  վճարումները կատարում ենք, բա ինչու որակյալ սպասարկում չենք ստանում։

Թաղապետարանից վերջերս ցուցանակ տեղադրեցին, որ շենքի բնակիչների համար նկուղը հանդիսանում է ապաստարան, սակայն ուզում ենք այդ ցուցանակը պատրաստողները գան ու մի քանի րոպե փորձեն այդտեղ պատսպարվեն։ Հաստատ չեն դիմանա ու խնդիրը լուծել կտան։ «Վեոլիա ջուր»-ը ասում է, որ իրենք միայն պետք է շենքից դուրս գտնվող խողովակաշարերը սպասարկեն, բայց եթե խնդիրը միչև այդտեղ է, ինչու չեն կարողանում լեզու գտնել թաղապետարանի հետ, որպեսզի յուրաքանչյուրը իր գործը անի։ Արդեն նկուղի պատերին փոքր ճաքեր են առաջացել ու գնալով այստեղ ապրելը դառնում է վտանգավոր»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր