211652_close_icon

Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը. Փաշինյանը գտնում է այդ կապը. Ռոբերտ Քոչարյան

views-count2479 դիտում article-date 14:09 01-08-2025
Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ Ձեզ ասում:  Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ: Այս մասին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը: Նիկոլ Փաշինյանը գտնում  է այդ կապը:

Չեմ կարծում, որ արտաքին աշխարհում կա որևէ լուրջ մարդ, որը շարունակում է Փաշինյանին վստահել, չեն վստահում, բայց փորձում են օգտագործել և  բարեհաջող օգտագործում են»,-ասել է Քոչարյանը:

Հարցազրույցը կհեռարձակվի «5-րդ ալիք»-ի եթերում այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 21։20-ին և հասանելի կլինի հեռուստաընկերության բոլոր պաշտոնական հարթակներում։

Նմանատիպ նյութեր