211652_close_icon
views-count9685 դիտում article-date 13:36 04-08-2022

Հայաստանը պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը. եկեք, հատեք ՀՀ սահմանը. Փաշինյան

Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ շխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կռուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում ի  նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ապահովել. «Այո, մենք այս ընթացքում այսօր էլ պատրստ ենք այդ կապն ապահովել: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը եւ գնացեք Ադրբեջան: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք մաքսային ծառայության կետ եւ սահմանային ծառայության կետ, եւ մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել եւ կապ հաստատել Նախիջեւանի հետ:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ:Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին համարում ենք երկրորդ հարցը, առաջինը իրավական ընթացակարգերի ամրագրումն ու գործարկումն է:

Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանն այսօր մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթեւեկել մինչեւ Նախիջեւան:

Եթե բառացի ու տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապն Նախիջեւանի հետ: Ադրբեջանի ամենաարեւմտյան շրրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան: Մենք երաշխավարում ենք անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մենք դա կարող ոենք ապահովել նաեւ Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում: Այս ընթացքում Ադրբեջանը չի էլ փորձել օգտվել դրանից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ դիմեց ՊԵԿ-ի եւ ԱԱԾ-ի ղեկավարներին՝ հանձնարարելով ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը. «Պարոն Աբազյան եւ պարոն Բադասյան, ես էլի հանձնարարում եմ, որ եւս մեկ անգամ ապահովեք նոյւեմբերի 9-ի հայտարարությամբ այդ հնարավորությունը»:

Նմանատիպ նյութեր