211652_close_icon
views-count1297 դիտում article-date 23:27 16-06-2023

Բաքուն պատրաստ է ընդունել ՀՀ հրաձգության թիմին, բայց առանց անվտանգության լրացուցիչ միջոցառումների

Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին, սակայն առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների, հաղորդում է Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։

«Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։

Նշենք՝ Հայաստանի հավաքականի մարզիչը նամակով ավելի վաղ դիմել էր Ադրբեջանի ֆեդերացիային համապատասխան անվտանգության երաշխիքների համար։ 

Նմանատիպ նյութեր