211652_close_icon
views-count26267 դիտում article-date 19:36 15-06-2023

Սկզբում նեղսրտեցինք պարեկների ներկայությունից, բայց հիմա ո՛չ միայն ողջունում, այլև խրախուսում ենք, որպես Ամասիային ու Թուրքիային սահմանամերձ գյուղերի բնակիչներ և ասում ենք՝ «հալա՛լ է ձեզ, տղե՛րք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը վերջերս Շիրակի մարզում խորհրդակցություն անցկացնելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել էր ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է կատարի ծառայություն ո՛չ միայն մարզկենտրոններում ու քաղաքներում, այլ նաև գյուղական վայրերում, որպեսզի գյուղացիները տեսնեն, որ Պարեկային ծառայությունը գործում է նաև իրենց գյուղերում:

ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Արես Պողոսյանին, ավագ պարեկ Տիգրան Ղազարյանին և պարեկ Սամսոն Աղեկյանին կարճ ժամանակում արդեն լավ են ճանաչում Ամասիայում և դրան հարակից մի քանի գյուղերում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Ա. Պողոսյանը, Տ. Ղազարյանն ու Ս. Աղեկյանը հերթական ծառայությանն էին մեկնում Ամասիայում և հարակից գյուղերում:

Մի քանի վարորդներ, տեսնելով Պարեկային ծառայության ավտոմեքենան, կայանում էին այն, ապա մոտենում պարեկներին և հիմնականում հետարքրքվում, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ճանապարհային երթևեկության կանոններում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Էս մեր գյուղերը սահմանամերձ է Թուրքիային, մենք էլ սովետական ավտոներով ենք երթևեկում: Եղել են դեպքեր, որ ավտոները «պադվադիտ» են արել ու մեզ օգնության են հասել պարեկները: Մի քանի պարեկների՝ այդ թվում Արեսին, Տիգրանին և Սամսոնին, արդեն դեմքով շատ լավ գիտենք, նույնիսկ մի քանի դեպք է եղել, որ տղաները հիվանդ տեղափոխող ավտոմեքենան գյուղից 20-25 կմ ուղեկցել են հիվանդանոց ու, ճիշտ է, սկզբից դժգոհում էինք, որ պարեկները խի՞ պետք է մեր գյուղում ծառայություն կատարեն, բայց կարճ ժամանակ անց համոզվեցինք, որ նրանց ներկայությունը ոչ միայն գովելի է, այլ նաև ողջունելի:

Այսօր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մի քանի վարչական արձանագրություններ կազմեցին Գյումրիից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող տարածքում»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր