211652_close_icon

Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ասում են. «Ողջունում ենք Կառավարության՝ ճանապարհաշինարարության ոլորտում բռնած գործը, բայց խնդրում ենք՝ Քաղցրաշեն-Նորաշեն 1 կմ-անոց, պատուհաս դարձած ճանապարհը նույնպես ասֆալտապատեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1846 դիտում article-date 14:43 07-10-2025
Այն, որ Հայաստանում վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից հսկայածավալ աշխատանքներ են կատարվել ու շարունակում են կատարվել ճանապարհաշինարարության ոլորտում, գաղտնիք չէ, այն ակնհայտ է, անգամ այնպիսի վայրերում են ճանապարհները հիմնանորոգվել, որոշ տեղերում էլ կառուցվել նորերը, որ սովետական տարիներին այդ հատվածում ասֆալտապատում չի եղել: 
 
Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն գյուղերի բնակիչները ահազանգում են SHAMSHYAN.com և ցանկանում են, որպեսզի իրենց խնդրանքը փոխանցենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որպեսզի Քաղցրաշենից դեպի Նորաշեն տանող մոտ 1 կմ-անոց ճանապարհը Կառավարությունը նույնպես ասֆալտապատի: 
 
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. 

Մենք չենք բողոքում, մենք պարզապես խնդրում ենք, որպեսզի Կառավարությունը, հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեր խնդրանքը լսի, ուզում ենք, որպեսզի էս ճանապարհը, որ մեզ համար դարձել է պատուհաս, ասֆալտապատվի, գիտենք, որ եթե վարչապետը ցանկանա, էդ խնդիրը արագ կկարգավորվի ու մեզ կփրկի էդ պատուհաս ճանապարհից: 
 
Հավատացեք՝ փոսերի պատճառով ավտոմեքենաներ ա, որ կոտրվում են: 
 
Երեկ ստիպված գյուղի ահել-ջահելով էդ ամբողջ փոսերը լցրեցինք հողով, բայց դա հարցի լուծում չի, Կառավարությունը պետք է ընդառաջի մեր խնդրանքին: 

Հավատում ենք, որ դա հնարավոր է ու առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտության շնորհիվ:
 
Նույնիսկ ուզում ենք ասել, որ երբ Նորաշենում մարդ է վատանում, շտապօգնությունը մեծ դժվարությամբ ու ուշացումով է հասնում ու պատճառը էդ փոսերն են, խնդրում ենք, որ Կառավարությունը այդ հարցին, այն է՝ ճանապարհի ասֆալտապատման գործը Կառավարությունը կյանքի կոչի»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր