Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. Հալիձորի ոլորաններում ձնաբքի ու մերկասառույցի մեջ հայտնված 40-ից ավելի ավտոմեքենաների վարորդներին օգնության հասած փրկարարներին ու պարեկներին վարորդներն ասում էին. «Հալալ է ձեզ, տղե՛րք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժողովրդին հայտնի Հալիձորի ոլորաններում ճանապարհը սպասարկող ճանշինի «գլուխ պահելու» պատճառով նշված հատվածում լարված են աշխատել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ազատ Թադևոսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի և նույն ջոկատի Աղիտուի հենակետի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ճանշինը կարելի է ասել անուշադրության էր մատնել նշված հատվածը։
Եթե Վայոց ձորի մարզից Վայքի ճանշինը, ապա Սյունիքի մարզում Սիսիանի, Գորիսի, Կապանի ճանշինականները երեկվանից պարեկների և հրշեջ-փրկարարների հետ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճանապարհները մաքրելով ձյունից ու կատարելով աղ ու ավազով մշակումներ, ապա Հալիձորի մի քանի կմ-անոց ճանապարհին տիրում էր բարձիթողի վիճակ։
Փրկարարները ու պարեկները 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել այդ վտանգավոր հատվածից, քանի որ մեծ թվով ավտոմեքենաներ հայտնվում էին կամ մերկասառույցի կամ ձնաբքի մեջ ու ստիպված պարեկներն ու փրկարարները, մի մասը հրելով, մի մասը հատուկ ճոպանների միջոցով՝ իրենց ծառայողական մեքենաներով, այդ թվում 20-ից ավելի «Iveco», «Volvo», «Howo» մակնիշի բեռնատարները դուրս էին բերում ու քարշակած վիճակում մոտ 1 կմ տեղափոխում անվտանգ վայր։
Մինչդեռ եթե այդ հատվածի ճանշինի պատասխանատուները ժամանակին կատարեին իրենց աշխատանքը, ապա նման պատկեր չէր լինի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մերկասառույցի ու ձնաբքերի մեջ հայտնված վարորդներն ու քաղաքացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում պարեկներին՝ ասելով. «Այսօր հերթական անգամ համոզվեցինք, եթե Հայաստանում սրտացավ ու հոգատար վերաբերմունք ենք ստանում պետական կառույցների կողմից, դա առաջին հերթին փրկարարներն են, պարեկներն ու բժիշկները, իսկ ճանապարհն սպասարկող պատասխանատուները լավ կանեին էս պահին էստեղ լինեին ու տեսնեին, թե իրենց անգործությունն ինչ հետևանքներ է բերում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։