211652_close_icon
views-count39638 դիտում article-date 13:24 06-06-2023

ՇՏԱՊ․ Աջափնյակում 10 տարուց ավելի է՝ բարձրահարկ շենքի բնակիչները գիշերում են խաչակնքվելով․ նրանք ասում են․ «Ուզում ենք հավատանք, որ թաղապետը կկանխի շենքի փլուզումն ու տարածքից էլ կվերացնի գարշահոտությունը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 10 տարուց ավելի է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ/Ա Գ-3 թաղամասի բազմաբնակարանային թիվ 8-րդ շենքի բնակիչները չգիտեն, թե պատկան մարմիններից ում դուռը ծեծեն, որպեսզի արդեն գլուխկոտրուկ համարվող խնդիրը լուծվի։

Երեկ՝ հունիսի 5-ին, կեսգիշերին մոտ բնակիչները հավաքվել էին շենքի բակում, քանի որ ամառվա տապին չէին կարողանում տներում մնալ, քանի որ դիտահորերում լցված կեղտաջրերի հոտը խեղդում էր նրանց։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «10 տարի է՝ սպասում ենք, թե պատկան մարմինները էս շենքը կփրկեն փլուզումից։ Դիտահորերից դուրս եկող ջուրը ողողում է շենքի նկուղը, տարածելով գարշահոտություն, հակասանիտարական վիճակ։ Էլ չենք աում, որ դրա արդյունքում շենքի հիմքերը թուլանում են։ Անգամ՝ շենքի մի հատված նստել է և առաջացել է պատերին ճաք, և ամեն պահի, կարող է՝ շենքը դառնալ վթարային։ 

Եվ որպեսզի շենքը չդառնա վթարային, ու 300-ից ավելի բնակիչներ չհայտնվեն փողոցում, Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակի թաղապետարանը, «Վեոլիա Ջուրը» պետք է օր առաջ խնդիրը լուծեն։ «Վեոլիա Ջրին» դիմում ենք, ասում են՝ պետք է տենդեր շահեք։ Մենք՝ ուր, տենդեր շահելն՝ ուր։  Ի՞նչ տենդեր շահելու մասին է խոսքը, երբ մենք վճարումները կանոնավոր կատարում ենք։

Օրեր առաջ հանդիպել ենք Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին, ով ի զարմանս մեզ՝ շատ լավ տեղեկացված էր խնդրից, ու արդեն Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հետ լուծման ուղիներ են փնտրում, և խոստացել են, որ մի քանի օրերի ընթացքում բնակիչների կողմից արդարացիորեն բարձրաձայնված պրոբլեմները կլուծվեն։

Ուզում ենք հավատանք, որ այս անգամ, իրոք, խնդիրը կլուծվի և շենքի բնակիչները, վերջապես,  պատկան մարմինների դռներն էլ չեն ծեծի, նկուղները չեն լցվի կեղտաջրերով և բակում կվերանա գարշահոտությունը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր