211652_close_icon
views-count1174 դիտում article-date 19:51 29-05-2023

Ինչու են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ․ Արա Ֆիդանյանի պարզաբանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

«Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ, որ ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»,– նշեց Ֆիդանյանը։

Արա Ֆիդանյանը նաև հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրավախախտումների ու հանցագործության դեպքերին մասով իրականացվում են համապատասխան գործընթացներ ու հավելեց՝ նախորդ տարի նման դեպքերի հիմքով ոստիկանությունից 45 անձ է ազատվել:

Նմանատիպ նյութեր