211652_close_icon
views-count1195 դիտում article-date 14:36 01-09-2022

Ինչու է արգելվել ՌԴ քաղաքացիների հավաքը. փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի պարզաբանումը․ NEWS.am

Զուտ ծանուցումը չի նշանակում, որ որոշակի հավաքների անցկացումը թույլատրելի է կամ հնարավոր է իրականացնել: Այս մասին այսօր՝ Կառավարության նիտից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքով են օրեր առաջ բերման ենթարկել Ազատության  հրապարակում հակապատերազմական խաղաղ բողոքի ակցիա անող ՌԴ քաղաքացիներին: Գրում է NEWS.am-ը։

«Նույնիսկ հավաքների ազատության մասին օրենքը հստակ սահմանում է հավաքների ազատության սահմանափակումը: Այնտեղ նշված է, որ եթե առկա են տեղեկություններ կամ հնարավոր է հասարակական կարգի դեմ ուղղված որոշակի գործողություններ: Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, եւ արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա են նաեւ այլ տեսակետի տիրապետող անձինք, ինչը նշանակում է, որ այդտեղ չի բացառվում բախումներ լինեն:

Դրանով պայմանավորված որոշում էր կայացվել, որ տվյալ հավաքը հենց այդ պահին պետք է ընդհատվի»,- ասաց Ֆիդանյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր