42194 դիտում
19:58 02-10-2023
Ինչու էին Արմավիրի մարզի ոստիկանապետի գլխավորությամբ մեծ թվով ոստիկաններ ժամանել Վեհափառի ծննդավայրում գտնվող «Պարադիս» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին տարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ Արմավիրի մարզում ամենաակտիվ պայքարն է տարվում տարբեր բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման ուղղությամբ։
2023 թվականը ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հայտարարել են պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման։
Եվ ոստիկանությունը ոչ միայն օպերատիվ տեղեկություններով է հայտնաբերում ապօրինի զենքն ու զինամթերքը, այլև կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ քաղաքացիներն իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ինքնակամ ներկայացնում են ոստիկանություն, և եթե պարզվում է, որ այդ զենքերով քրեորեն պատժելի հանցագործություններ տեղի չեն ունեցել, ապա քաղաքացիները, ոստիկանության խոստմանը հավատարիմ, ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանի գլխավորությամբ, հերթական մի ամբողջ զինանոցի հայտնաբերման դեպք են բացահայտել։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ ինքը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և զինադադարից հետո ինքը Արցախից մեծ թվով զինամթերք է բերել ու հիմա ցանկանում է ոստիկաններին հանձնել այդ ամենը ու հայտնել է, որ դրանք թողել է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում։
Քիչ առաջ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի մեծ քանակի զենք-զինամթերք, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+