211652_close_icon
views-count2104 դիտում article-date 13:31 14-11-2026

«Անկախ քաղաքական հայացքներից՝ ես կլինեմ բոլոր մեղրեցիների համայնքի ղեկավարը»․ Սերգո Գալստյան․ aravot.am

Մեղրի համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստի օրակարգում համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի երդման արարողակարգն էր։ Նիստը վարելու պատիվը տրվեց ավագանու տարիքով անդամին՝ 58-ամյա Ալեքսան Օհանջանյանին, գրում է aravot.am-ը։

Ավագանու 15 անդամից նիստին մասնակցում էին 12-ը։ Քվորումն ապահովված է, և մեղրեցիների առաջ երդվելու համար ամբիոնի մոտ է հրավիրվում Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը։ Երդման տեքստը ստորագրելուց հետո այն ի պահ հանձնվեց համայնքապետարանի աշխատակազմին։ «Հոկտեմբերի 25-ի ընտրություններում Մեղրիի բնակչության կողմից «Քաղաքացիական պայմանագրին» տրված քվեների 71,83%-ը ոչ թե պարզապես վստահության արձանագրում է, այլ նաև՝ անհապաղ և արդյունավետ աշխատանքի անցնելու հրամայական:

Քարոզարշավի օրերին մեր թիմն ընտրել էր «տնից տուն» անցնելու ձևաչափը՝ մտանք ձեր օջախները, սեղմեցինք ձեր ձեռքերը, լսեցինք ձեր մտահոգություններն ու հույսերը, մենք հավատացինք ձեզ, դուք մեզ»,-մասնավորապես ասաց Սերգո Գալստյանը։

Վերջինիս խոսքով՝ ինքը «համայնքային կառավարում՝ գործարար աշխարհից է մտնում, ուստի Մեղրիի զարգացման տեսլականը համոզված է, որ պիտի հիմնված լինի համայնք-բիզնես գործընկերության վրա։ «Նախատեսում ենք այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ տեղական փոքր ու միջին ձեռնարկատիրությունները, գյուղատնտեսությունն ու խոշոր արդյունաբերությունը կզգան համայնքի աջակցությունը, համայնքն էլ՝ իրենց աջակցությունը։ Իսկ բիզնեսի հաջողությունը՝ նոր աշխատատեղերի, ուժեղ տնտեսության հիմնումը ավելի մեծ հնարավորություններ են համայնքային մեր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր