907 դիտում
13:04 24-05-2023
Մարտակերտի շրջանում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. ԱՀ պետնախարար
Մարտակերտի շրջան կատարված այցից հետո տրվել են խանութներում ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկման և խախտում թույլ տվողներին պատասխանատվության կանչելու հանձնարարականներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Արձագանքելով 21.05.2023թ. ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ:
Խորհրդակցությունից հետո ԱՀ պետական եկամուտների և պետական տեսչությունների կոմիտեների աշխատակիցների կողմից ստուգումներ են նախաձեռնվել Մարտակերտի շրջանում, որի շրջանակում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Քոլատակ համայնքներում, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ:
Համայնքային ստուգայցերը շարունակվում են», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
12:18 07-04-2023
Վերջին շրջանում Արցախի շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ․ ԱՀ պետնախարար
Այս բաժնից
733 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
817 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2143 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա