211652_close_icon
views-count1087 դիտում article-date 13:58 18-11-2026

2027-ին ՊՆ-ին կհատկացվի 616 մլրդ դրամ, Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը՝ 1 տրիլիոն 84 մլրդ դրամ․ նախարարը ներկայացրել է 2027 թ․ բյուջեի հատկացումները

2027 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 29.9 տոկոսը։ Դրանցից 3 տրիլիոն 311 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ ծախսերին, իսկ 771 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերին։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի հիմնական ուղղություններն ու ֆինանսավորման նախատեսվող ծավալները։

Հովհաննիսյանը ներկայացրել է 2027 թվականի բյուջեի չորս հիմնական ուղղությունները՝ առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն և տարածքային զարգացում։

2027 թվականին Առողջապահության նախարարության ծախսերը կկազմեն 348 մլրդ դրամ։ Սա 2026 թվականի հաստատված բյուջեից շուրջ 136 մլրդ դրամով ավելի է։

Առողջության ապահովագրության ծառայությունների համար նախատեսվում է շուրջ 276 մլրդ դրամ։

Ապահովագրական համակարգում կընդգրկվի շուրջ 1 միլիոն 360 հազար մարդ։

2027 թվականին Աշխատանքի և բարեկեցության նախարարության ծրագրերին նախատեսվում է հատկացնել 1 տրիլիոն 84 մլրդ դրամ։ Սա 2026 թվականի հաստատված բյուջեից 91 միլիարդ դրամով ավելի է։

2027 թվականին Պաշտպանության նախարարության համար նախատեսվում է հատկացնել 616 մլրդ դրամ։

Սա 2026 թվականի հաստատված բյուջեից ավելի է 53 մլրդ դրամով։

Տարածքային զարգացման և համայնքներում ապրելու ու աշխատելու պայմանների բարելավման համար նախատեսվում են հետևյալ հատկացումները՝

140 մլրդ դրամ՝ ճանապարհային ցանցի բարելավման համար։ Նախորդ տարվա համեմատ ավելացումը շուրջ 15 միլիարդ դրամ է։

16 մլրդ դրամ՝ ոռոգման համակարգի առողջացման ծրագրի համար։

29 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության արդիականացման համար։

11 մլրդ դրամ՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության համար։ Նախորդ տարվա համեմատ ավելացումը շուրջ 4.5 միլիարդ դրամ է։

Նմանատիպ նյութեր