1144 դիտում
12:08 14-03-2023
Արցախում մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները. հարուցվել են վարչական վարույթներ․ ԱՀ պետնախարար
Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են առևտրի կետեր, ևս մեկ անգամ զգուշացրել ու պարզաբանել գործող իրավակարգավորումները։ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 5 վարչական վարույթ, իսկ հայտնաբերված խախտումները տեղում վերացվել են։
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների շրջանառության ու իրացման հատուկ կարգի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որի համար սահմանված է տուգանք 500․000-1․000․000 դրամի չափով։
Միաժամանակ իրազեկում ենք, որ վերահսկողական դիտարկումները կրելու են ամենօրյա բնույթ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են պատասխանատվության։ Քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ապրանքի վաճառքի՝ թույլատրելիից բարձր գին նկատելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ զանգելով 5099 կարճ համարին։
Մեր ներքին կարգապահությունը, օրենքի ու բարոյականության նկատմամբ անվերապահ հարգանքը պետք է դարձնենք կենսակերպ, որից շեղումը պետք է դատապարտելի լինի ոչ միայն պետության, այլև հանրության կողմից»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
853 դիտում
13:04 24-05-2023
Մարտակերտի շրջանում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. ԱՀ պետնախարար
1126 դիտում
12:18 07-04-2023
Վերջին շրջանում Արցախի շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ․ ԱՀ պետնախարար
Այս բաժնից
508 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
673 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
547 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը