562 դիտում
15:31 22-05-2023
Հնդկաստանը Քաշմիրում հյուրընկալել է G20-ի գագաթնաժողովը՝ խիստ անվտանգության և որոշ երկրների կողմից քննադատության պայմաններում
Հնդկաստանը Քաշմիրի Սրինագար քաղաքում մայիսի 22-24-ն անցկացնում է «Մեծ քսանյակի» երկրների՝ զբոսաշրջության թեմայով հանդիպում: Չինաստանը և Պակիստանը դեմ են արտահայտվել գագաթնաժողովի անցկացմանը: Հաղորդում է BBC-ն:
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն G20-ի անդամ երկրների ավելի քան 60 պատվիրակներ:
Չինաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ վճռականորեն դեմ է «վիճելի տարածքում G20-ի ցանկացած հանդիպում անցկացնելուն»: Հանդիպումը Քաշմիրում անցկացնելուն ավելի վաղ դեմ է արտահայտվել նաև Պակիստանը՝ դա անվանելով «անպատասխանատու» քայլ:
Սա տարածաշրջանում կազմակերպված ամենամեծ միջազգային միջոցառումն է այն բանից ի վեր, ինչ Հնդկաստանը 2019 թ.-ին չեղյալ հայտարարեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը: Ե՛վ Հնդկաստանը, և՛ Պակիստանը հավակնում են Քաշմիրին, սակայն վերահսկում են տարածաշրջանի միայն մի մասը: Վիճելի շրջանի որոշ հատվածներ էլ գտնվում են Չինաստանի վերահսկողության տակ:
G20-ի պատվիրակների հանդիպման անվտանգությունն ապահովելու համար Քաշմիրում են տեղակայվել անվտանգության էլիտար ուժեր, այդ թվում՝ Հնդկաստանի նավատորմի հատուկ ուժերը, Ազգային անվտանգության գվարդիան, սահմանային անվտանգության ուժերը և ոստիկանական ուժեր: Ըստ BBC-ի հրապարակման՝ Սրինագարում փակվել են որոշ դպրոցներ, մի քանիսը՝ նույնիսկ ինը օրով:
G20-ի մեջ են մտնում աշխարհի 19 ամենահարուստ երկրները և Եվրոպական Միությունը: G20-ին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսական արտադրանքի 85 %-ը և բնակչության երկու երրորդը: Այս տարի «Մեծ քսանյակում» նախագահում է Հնդկաստանը, որը G20-ի գագաթնաժողովը կանցկացնի սեպտեմբերին, Դելիում:

Նմանատիպ նյութեր
1058 դիտում
13:02 03-03-2016
Դոնալդ Թրամփը մի քանի ազդեցիկ հանրապետականների կողմից ենթարկվել է խիստ քննադատության
2592 դիտում
16:12 02-09-2016
G20-ի գագաթնաժողովը Չինաստանում կբացվի սեպտեմբերի 4-ին
4283 դիտում
13:08 04-09-2016
Չինաստանում մեկնարկեց G20 գագաթնաժողովը
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի