211652_close_icon
views-count1253 դիտում article-date 13:02 03-03-2016

Դոնալդ Թրամփը մի քանի ազդեցիկ հանրապետականների կողմից ենթարկվել է խիստ քննադատության

ԱՄՆ Հանրապետական կուսակցության մի շարք քաղաքական հայտնի գործիչներ քննադատությամբ են հանդես եկել նախագահի թեկնածու իրենց գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի դեմ, հաղորդում է Ria Novosti-ն: Թրամփն իրեն անվանել էր «միավորող» այն բանից հետո, երբ «սուպերերքշաբթիում» երկրի 11 նահանգներում հաղթանակ էր տարել, սակայն կուսակցության հին անդամները գտնում են, որ միլիարդատերը տանուլ է տալու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, եթե առաջադրվի հանրապետականների կողմից: Նման տեսակետն ունի սենատոր Լինդսի Գրեմը: Նախագահական մրցարշավի նախկին մասնակից Միթթ Ռոմնին էլ մտադիր է այսօր հանդես գալ, ինչպես ենթադրվում է, Թրամփի հասցեին ուղղված քննադատությամբ, ում սուր արտահայտություններն անընդունելի են հանրապետական էլիտայի համար:

Նմանատիպ նյութեր