G20-ի գագաթնաժողովը Չինաստանում կբացվի սեպտեմբերի 4-ին
Սեպտեմբերի 4-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում մեկնարկելու է՝ G20-ի՝ «մեծ քսաննյակի» առաջնորդների մանսակցությամբ գագաթնաժողովը։ Այդ մասին տեղեկացնում է G20-ի պաշտոնական կայքը։
11-րդ գագաթնաժողովը կհավաքի բոլոր անդամ պետությունների ղեկավարներին ու վարչապետներին։
Հիմնական թեման լինելու է նորարարական, առողջ, փոխկապակցված ու համապարփակ համաշխարհային էկոնոմիկա ստեղծելը, միջագային առևտրի ընդլայնումը, միջազգային հանրության կայուն ու տնտեսական զարգացումը, ինչպես նաև ահաբեկչությունն ու միգրացիոն ճգնաժամը։