211652_close_icon

Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Նորաշենում ամբողջությամբ այրվել է անասնագոմի և կից հացատան տանիքը և մեծ քանակի անասնակեր. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. տեղում են ՊԾ Գեղարքունիքի գումարտակի հրամանատարն ու Սևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1306 դիտում article-date 13:27 17-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն բնակավայրում անասնագոմ է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ հրդհեը բռնկվել է նշված բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 8-րդ տան բնակիչ Գոռ Գրիգորյանին պատկանող անասանգոմում: 
 
Դեպքի վայր է ժամանել 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները: 
 
Հրդեհը հրշեջներին հաջողվել է մեկուսացնել: 
 
Այրվել է անասնագոմի տանինք ամբողջությամբ՝ մոտ 150 քմ, ներսում գտնվող 45 հակ անասնակեր, 5 խորանարդ մետր գոմաղբ և կից հացատան փայտյա տանիքն ամբղջությամբ, խորդանոցը և սառնարանը: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր