211652_close_icon

Մոտ 2 տարվա դադարից հետո Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում ֆիլմեր կցուցադրվեն

views-count688 դիտում article-date 23:00 17-09-2025
Գյումրիի պատմական միջուկում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը Խորհրդային Հայաստանում կառուցված առաջին շինությունն է, որն ի սկզբանե նախագծված էր որպես կինոթատրոն։

Ճարտարապետական այս շքեղ շինության հեղինակը Լենինականի առաջին գլխավոր ճարտարապետ Ղազարոս Սարգսյանն է (1879-1960), ով Գյումրի էր հրավիրվել Թիֆլիսից։

Հայաստանի մշակութային մայրաքաղաքի Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը տևական ժամանակ փակ էր։ Մոտ երկու տարի առաջ վերանորոգման աշխատանքների պատրվակով կինոթատրոնը փակվեց, այդպես էլ գյումրեցիները չտեսան վերանորոգման արդյունքները։

Արդեն 2 օր է՝ մոտ 2 տարվա դադարից հետո Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում ֆիլմեր են ցուցադրվում։ Շենքի ճակատային հատվածում փակցված ֆիլմերի ազդագրերն են հուշում, որ նախկինի նման գործելու է կինոթատրոնը։

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի առք ու վաճառքը սկսվել է 2003 թվականից։ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառվել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր) ավագանու որոշմամբ՝ շենքը վաճառվել է ընդամենը 25 միլիոն դրամով։ Անցած տարի խոսակցությունների մակարդակով նշվում էր գործարար Արման Սահակյանի անունը, ով շենքը դարձնելու էր ժամանցի կենտրոն, բայց վերջինս քաղաքապետարանի հետ այսպես ասած լեզու չի գտել։ 

Նմանատիպ նյութեր