802 դիտում
18:47 18-05-2023
Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունն Էստոնիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է ոլորտի թվայնացման հաջողված փորձը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Կալե Լանետին:
Գրիգոր Մինասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում ընթացող թվայնացման բարեփոխումները:
Հաշվի առնելով թվայնացման ոլորտի էստոնական առաջադեմ և հաջողված փորձը՝ անդրադարձ է կատարվել դատարանների թվայնացմանն ու դրա՝ ՀՀ-ում տեղայնացման հնարավորությանը։
Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն։ Պաշտոնական այցի ընթացքում ուսումնասիրվել են Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների պահման պայմանները, վերասոցիալականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրված գործիքները։
Գրիգոր Մինասյանը հանդիպել է նաև Էստոնիայի Գերագույն դատարանի նախագահ Վիլու Քովեին։ Քննարկվել են երկու երկրների դատական մարմինների գործառույթները, ընթացիկ բարեփոխումներն ու դատական համակարգը լավարկելուն ուղղված քայլերը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Նմանատիպ նյութեր
811 դիտում
16:03 28-07-2023
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները Տաջիկստանի գործընկերոջ հետ քննարկել են թվայնացման գործընթացը
2460 դիտում
21:32 24-01-2022
Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով
Այս բաժնից
1183 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
439 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը