769 դիտում
19:23 11-04-2024
Տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը
Հայ-վրացական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը:
Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը:
Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական շփումների կարևորությունը: Գրիգոր Մինասյանը կարևոր է համարել Հայաստանում նոր ձևավորված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ու վրացական Արբիտրաժային կենտրոնի համագործակցությունը, այս համատեքստում հատկանշական համարելով Պրոբացիայի ոլորտում բարեփոխումներն ու արդյունավետ գործակցությունը:
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման հույս հայտնել:
Նախարարները պատասխանել են Հայ-վրացական ֆորումին և երկկողմ ու բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր
1827 դիտում
23:16 27-01-2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
5312 դիտում
18:47 05-06-2018
Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը՝ հունիսի 7-ին
2968 դիտում
15:17 04-09-2018
Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը՝ սեպտեմբերի 5-ին
Այս բաժնից
817 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել