211652_close_icon
views-count60836 դիտում article-date 10:49 18-05-2023

Արագածոտնի փոխմարզպետը Կարբի գյուղում իր ամառանոցի համար ջրագիծ անցկացնելուց հետո վարորդների համար պատուհաս դարձած մարդաբոյ փոսը 1 տարի անց, վերջապես, ասֆալտապեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 25-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որի մասին ահազանգել էին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները և հայտնել, որ Արագածոտնի փոխմարզպետը գյուղում իր ամառանոցի համար ջրագիծ անցկացնելուց հետո ճանապարհը թողել է անմխիթար վիճակում։

Երեկ SHAMSHYAN.com-ը դարձյալ գյուղացիներից զանգեր ստացավ, ովքեր իրենց շնորհակալություն էին հայտնում Արագածոտնի մարզպետարանին, ովքեր հրապարակումից կարճ ժամանակ անց ճանապարհի խոչընդոտը վերացրեցին, նշված հատվածում կատարելով փոսալցման աշխատանքներ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն 1 տարի է Արագածոտնի մարզի Կարբի գյուղում «Կարբի» ցուցանակի տակ գտնվող հատվածում անմխիթար վիճակ է ստեղծվել։

SHAMSHYAN.com ահազնագած Կարբի գյուղի բնակիչները, ովքեր ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ասում էին․ «Սովետական տարիներին մեր գյուղը ոչ միայն հայտնի է եղել իր բերք ու բարիքով, այլև անցանելի ճանապարհներով։ Մենք տեսել ենք էդ ճանապարհները, ու երբեք ավտոներով անցնելիս, խոչընդոտների չէինք հանդիպում։ 

Էս 1 տարի է՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը իր դաչա ջրագիծ անցկացնելու համար ճանապարհը փորեց, ու ջրախողովականերն անցկացնելուց հետո մոռացավ, որ պետք է ճանապարհը բերվի նախկին տեսքի։

Փոխմարզպետ մարդ ես։ էն էլ՝ ոչ ավել ոչ պակաս՝ քո գյուղի մարզի։ Գոնե էնպես մի արա, որ մարդիկ ասեն՝ եթե դու քո մարզի այն ճանապարհն ես ավիրում, որով քո համագյուղացիներն են գնում-գալիս, ինչ կմտածեն․․․ Ամո՛թ է՝ էլի։ Մի քիչ ժողովրդավար եղիր։ Դրել ես՝ ճանապարհի հե՛րն անիշել ես, քո մի քանի մետր ջրագծի համար։ Ու չես մտածո՞ւմ, որ քո սարքած բորշի ու անփությության հետևանքով ավտովթարներ են տեղի ունենում։ Կառավարությունը աշխատանքներ է կատարում՝ ճանապարհները կարգի բերելու համար, իսկ վարչապետի նշանակած պաշտոնյան ճանապարհների հերն է անիծում»։

Այս հրապարակումից քիչ անց ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պաշտոնական պարզաբանում է տարածել, տեղեկացնելով, որ նշված ճանապարհի ասֆալտապատումը հետաձգվել է եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով, և ճանապարհը  մի քանի անգամ խճապատվել է։ Ջրագծի անցկացման հետևանքով քանդված ճանապարհահատվածը շուտով կվերանորոգվի։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր