18798 դիտում
14:32 30-10-2015
Արմավիրի մարզպետի կարգադրությամբ վարորդների համար պատուհաս դարձած մարդաբոյ փոսը վերացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հոկտեմբերի 28-ին տեղեկություն էր հրապարակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհահատվածներից մեկում՝ կամրջի տակ մարդաբոյ փոսի պատճառով տեղի ունեցած վթարների մասին, ինչի հետևանքով բազմաթիվ ավտոմեքենաների անվահեծաններ կոտրվել էին:
Հրապարակումից հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ պատկան մարմինները փոսալցման աշխատանքներ են կատարել և երթևեկությունը մասամբ դարձել է անվտանգ, սակայն սպասում են, որպեսզի դադարի անձրևը, ինչից հետո կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ, ինչն անվտանգ կդարձնի վարորդների համար երթևեկությունը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/28/68933/]հայտնել [/url]էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մի քանի օր շարունակ քաղաքացիներից ահազանգեր էր ստացել, որ Երևանից դեպի էջմիածին և Արմավիր տանող ճանապարհահատվածում` կամրջի տակ մարդաբոյ փոսի պատճառով մեքենաները կոտրում են անվահեծանները: Հերթական ահազանգերը ստանալով՝ մեկնել էինք նշված վայր և պարզել հետևյալը. վարորդներն արդարացիորեն ու զայրացած բարձրաձայնում էին` ասելով. «Մեկ ժամվա մեջ 14 ավտոմեքենա ընկավ փոսի մեջ: Անձրևաջուրը լցվել է փոսը և մարդիկ չեն նկատում, որ այն վտանգավոր է: Պագռիշկա ա, որ փոխում ենք»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16756 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ