211652_close_icon

Արցախում վարորդական իրավունքից զրկվածներին համաներում կշնորհվի

views-count1339 դիտում article-date 12:01 17-05-2023
Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար վարորդական իրավունքից զրկելու ձևով վարչական տույժից ազատելու մասին համաներում հայտարարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր  էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ազգային ժողովի կողմից այն ընդունվելու պարագայում, վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ, որոնք իրենց ապրուստի միջոցը հայթայթում էին վարորդությամբ, կազատվեն վարչական տույժից ու կունենան վարորդական իրավունք ձեռք բերելու և իրենց նախկին աշխատանքով զբաղվելու հնարավորություն»,- գրել է Ներսիսյանը:

Նմանատիպ նյութեր