691 դիտում
12:13 12-05-2023
ԵՄ-ն ցանկանում է Սեւ ծովի հատակով ինտերնետ-մալուխ անցկացնել՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու համար. FT
Եվրամիությունը մտադիր է Սեւ ծովի հատակով ինտերնետ-մալուխ անցկացնել՝ Վրաստանի հետ կապը բարելավելու եւ Ռուսաստանով անցնող գծերից կախումը նվազեցնելու համար, տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերին։
Պարբերականի տվյալներով՝ մալուխը, որի գինը 45 մլն եվրո է, երկարությունը՝ 1 100 կիլոմետր, «ԵՄ անդամ երկրներին կկապի Կովկասի հետ Սեւ ծովի միջազգային ջրերով»։
ԵՀ փաստաթղթում ասված է, որ նախագիծը թույլ կտա նվազեցնել «տարածաշրջանի կախումը Ռուսաստանով տարանցմամբ անցնող ցամաքային օպտիկամանրաթելային կապից»։
Վկայակոչելով առաջարկին ծանոթ աղբյուրին՝ թերթը գրել է, որ ԵՄ-ն եւ Վրաստանը դեռ 2021թ. անհրաժեշտ են համարել այդ մալուխի անցկացումը, սակայն հակամարտությունն Ուկրաինայում նախագծին լրացուցիչ ազդակ է հաղորդել։ Նշվել է, որ նախագծի իրականացման ժամկետի եւ այլ հարցեր դեռեւս բաց են մնում։
Պարբերականի այլ աղբյուրները տեղեկացրել են, որ Սեւ ծովով մալուխի անցկացման հնարավորությունն ուսումնասիրում է նաեւ Vodafone ընկերությունը։ Kardessa անվանմամբ նախագիծը կմիացնի Ուկրաինան Բուլղարիայի, Թուրքիայի եւ Վրաստանի հետ, իսկ հետո կշարունակվի ցամաքի վրայով՝ միանալով Հայաստանին, Ղազախստանին եւ այնուհետեւ՝ դեպի Ասիա։
Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է առանձին էլեկտրական մալուխ անցկացնել Սեւ ծովի հատակով՝ Global Gateway ծրագրի շրջանակում, որը կմիացնի Հունգարիան եւ Ռումինիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ամրապնդնելու համար միության «մատակարարումների անվտանգությունը»։

Նմանատիպ նյութեր
2427 դիտում
21:19 15-06-2015
Սկսվել են Սեւ ծովի հատակում գտնվող հնագույն նավի ուսումնասիրությունները
1486 դիտում
10:39 03-10-2019
Ռուսաստանից կախումը պետք է աստիճանաբար թուլացնել․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
718 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
817 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն