211652_close_icon

Սկսվել են Սեւ ծովի հատակում գտնվող հնագույն նավի ուսումնասիրությունները

views-count2523 դիտում article-date 21:19 15-06-2015
Սեւաստոպոլում սկսվել են Սեւ Ծովի հատակում գտնվող հնագույն նավի հետազոտությունները: Այն վերջերս էր հայտնաբերվել՝ 82 մետր խորության վրա: Նավը ստեղծվել է Հարավային Հռոմեական Կայսրության ժամանակ՝ 395—1453 թվականներին: Դեռեւս չի նախատեսվում նավի որոշ բեկորներ հանել ջրից, քանի որ համապատասխան թույլտվություն չկա: Ներկայում թույլատրված է միայն նավի ուսումնասիրությունը: Նավում գտնվում է արժեքավոր սպասքեղեն: Գիտնականները նավի հայտնաբերումը համարում են վերջին 100 տարվա ամենայուրօրինակ գտածոն:

Նմանատիպ նյութեր