Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռի հարկադրված վայրէջքի պատճառը փաստաթղթերի հետ խնդիրներն են եղել․ Քաղաքավիացիայի կոմիտե․ news.am
FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող ինքնաթիռի հարկադրված վայրէջքի պատճառը փաստաթղթերին առնչվող խնդիրներն են եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Փաստաթղթերի հետ կապված թյուրիմացություն է առաջացել, բայց չի նշանակում, որ ավիաընկերությունը փաստաթղթեր չի ներկայացրել կամ թերի փաթեթ է ներկայացրել»,- ասաց Աղաբեկյանը։
«Փաստաթղթերի հետ կապված թյուրիմացություն է առաջացել, բայց չի նշանակում, որ ավիաընկերությունը փաստաթղթեր չի ներկայացրել կամ թերի փաթեթ է ներկայացրել»,- ասաց Աղաբեկյանը։


