211652_close_icon
views-count1006 դիտում article-date 18:56 08-05-2023

Ի՞նչն է եղել Երևան–Դուբայ ինքնաթիռի` Շիրազում վայրէջք կատարելու պատճառը. պարզաբանում․ Sputnik Արմենիա

Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել «FlyOne Armenia» ընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Երևանից Դուբայ մեկնելիս «FlyOne Armenia» ընկերության ինքնաթիռը վայէջք է կատարել Շիրազում։ Անանյանը Sputnik Արմենիային վստահեցրել էր, որ ավիացիոն անվտանգության հետ կապված խնդիր չի եղել։

«Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը»,- ասել է Անանյանը։

Նրա խոսքով` կանգառի ժամանակ «FlyOne Armenia» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովվել է սննդով և արել հնարավորը` ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։
Քանի որ «FlyOne Armenia»-ն դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, օրն էլ ոչ աշխատանքային է եղել, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները մի փոքր երկար են տևել։

FlyOne Armenia-ն կապի մեջ է ուղևորների հետ. ընկերությունը մեկնաբանել է ստեղծված դրությունը
Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք կատարել Դուբայի օդանավակայանում։

Նմանատիպ նյութեր