Fly Dubai-ը հերքում է Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ թռիչքները չեղարկելու տեղեկությունը
Fly Dubai ավիաընկերությունը չի չեղարկել իր թռիչքները Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ։ Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1008618.html]Արմենպրես[/url]»-ին հայտնեցին ավիաընկերությունից։
«Ավիաընկերությունը պարզապես որոշակի փոփխությունների է ենթարկում ընթացիկ չվացուցակը՝ կոմերցիոն նպատակներից ելնելով»,-շեշտեցին ավիաընկերությունից:
Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանից հայտնել էին, որ «Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Դուբայ-Երևան, և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել։